

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ և ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կայքի ընդհանուր նկարագիր
-
www.yup.am կայքը բոլոր նրանց համար է, ովքեր թանկ են գնահատում իրենց ժամանակը և ցանկանում են բովանդակալից դարձնել ամեն ակնթարթը: Կայքը պարզ և ժամանակակից դիզայնի միջոցով համախմբում և ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցող բազմաբնույթ միջոցառումները, որոնք հետաքրքիր և անմոռաց են դարձնում առօրյան:
2. Բաժանորդագրված հաճախորդներ
-
Եթե հանդիսանում եք բաժանորդագրված հաճախորդ, ապա մեր կողմից պարբերաբար կստանաք նամակներ ձեր էլ. հասցեին՝ թարմացումներին տեղեկացված լինելու համար:
-
Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից` գրելով մեր էլ. հասցեին. yup.info@yahoo.com
3. Կայքում ներկայացված միջոցառումներ
-
www.yup.am կայք-ում ներկայացված են ինչպես մեզ հետ համագործակցող կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումները, այնպես էլ անհատների կողմից ուղարկված միջոցառումները, որոնք ավելացվում են մեր կայքում, միայն այն դեպքում, երբ ստուգվում և հաստատվում է տեղեկությունների իրական և լիարժեք լինելը:
-
Կայքը պատասխանատվություն չի կրում միջոցառումների բովանդակության և որակի համար:
4. Համագործակցություն
-
www.yup.am կայքը հավակնում է մասսայականացնել Հայաստանում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները՝ դրանց մասին իրազեկելով հասարակության առավել լայն շերտերի: Այդ նպատակով մենք կարևորում ենք Ձեզ հետ համագործակցությունը:
-
Մենք մեծ հետաքրքրություն ենք ցուցաբերում Հայաստանում գտնվող կազմակերպությունների կողմից կազմակերպած միջոցառումների հանդեպ և ակնկալում համագործակցել՝ դրանք կայքում տեղադրելու նպատակով:
-
Միջոցառումները կայքում ավելացվում են մեր կողմից՝ ազատելով կազմակերպություններին որևէ պարտականությունից:
Ծառայությունն այժմ ԱՆՎՃԱՐ է:
-
Համագործակցության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ գրելով մեր էլ. հասցեին՝ yup.info@yahoo.com
5. Հեղինակային իրավունք
-
Տվյալ կայքում տեղ գտած բոլոր նյութերը, ներառյալ դիզայնը և կատարումը, հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտներ: Արգելվում է օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և տարածել YUP.am ապրանքանիշն առանց իրավատիրոջ նախնական գրավոր թույլտվության:
-
Խախտման յուրաքանչյուր ձև կպատժվի` համաձայն «Հեղինակային իրավունքների պաշտպանության մասին» օրենքի:
YUP.am © 2017 – Բոլոր իրավունքները պաշտպանված են